layout | title |
---|---|
page |
AsDoc օբյեկտ |
Փաստաթուղթը համակարգում պետք է լինի նախօրոք նկարագրված։
Փաստաթղթի օբյեկտը կարելի է ստանալ հետևյալ ֆունկցիաների միջոցով՝ CreateDoc, DocFromScreen, LoadDoc, CopyDoc, LoadDocFromFolder.
Հատկություններ | Նկարագրություն |
---|---|
Attachments | Վերադարձնում է փաստաթղթին կցված ֆայլերի հավաքածուն։ |
Body | Վերադարձնում է փաստաթղթի սերիալիզացված դաշտերի բազմությունը, ինչպես գրվում է ներմուծման ֆայլում կամ DOCS աղյուսակում։ Ներառված չեն փաստաթղթի աղյուսակները։ |
BodyG | Վերադարձնում է փաստաթղթի աղյուսակները սերիալիզացված, ինչպես գրվում է ներմուծման ֆայլում։ |
Caption | Վերադարձնում է փաստաթղթի անվանումը։ |
CheckValue | Վերադարձնում կամ նշանակում է փաստաթղթի դաշտի տիպի ստուգման ռեժիմը, նոր արժեք վերագրելուց և փաստաթուղթը հիշելուց։ |
ChangeRequest | Վերադարձնում կամ նշանակում է փաստաթղթի փոփոխությունների (ChangeRequest տիպի) օբյեկտը։ |
ClickDropDownEvent | Վերադարձնում կամ նշանակում է ClickDropDown կամ ClickDropDownGrid իրադարձությունները առաջացնելու հայտանիշը տրված դաշտի կամ աղյուսակի սյունակի համար։ |
Control | Վերադարձնում է դաշտի քոնթրոլը։ |
ControlValue | Նշանակում է արժեքը դաշտի քոնթրոլի մեջ։ |
CreationDate | Վերադարձնում է փաստաթղթի ստեղծման ամսաթիվը (պահը)։ |
CreatorSUID | Վերադարձնում է փաստաթուղթ ստեղծողի ներքին համարը։ |
CustomFlag | Վերադարձնում կամ նշանակում է սկրիպտ գրողի կողմից սահմանվող հայտանիշները(դրոշակները)։ |
Deleting | Ցույց է տալիս, որ փաստաթուղթը հեռացման ընթացքում է։ |
DocType | Վերադարձնում է փաստաթղթի ներքին անունը (տեսակը)։ |
ECaption | Վերադարձնում է փաստաթղթի անվանումը օտար լեզվով։ |
ExistsInDB | Վերադարձնում է տվյալների պահոցում գրանցված լինելը։ |
FixedValue | Վերադարձնում կամ նշանակում է դաշտի արժեքի ամրագրված լինելը։ |
FormActivated | Ցույց է տալիս փաստաթղթի պատուհանի ակտիվացված լինելը։ |
Formatted | Վերադարձնում է դաշտի արժեքը ստանդարտ սերիալիզացված ձևաչափով։ |
Grid | Վերադարձնում է աղյուսակի հղումը։ |
Image | Վերադարձնում կամ նշանակում է փաստաթղթի նկար-դաշտի արժեքը։ |
IsHidden | Ստուգում է դաշտի անտեսանելի լինելը։ |
IsHiddenGrid | Ստուգում է աղյուսակի անտեսանելի լինելը։ |
ISN | Վերադարձնում է փաստաթղթի ներքին նույնականացման համարը։ |
IsNew | Վերադարձնում է փաստաթղթի նոր կամ սևագիր լինելու հայտանիշը։ |
LastFixedState | Վերադարձնում է փասթաթղթի տվյալների պահոցում վերջին գրանցված վիճակը։ |
LogTransactions | Վերադարձնում կամ նշանակում է փաստաթղթի պատմության մեջ հաշվառումների գրանցման վերաբերյալ ավտոմատ նշում կատարելու հայտանիշը։ |
Memo | Վերադարձնում կամ նշանակում է մեծ տեքստային դաշտի արժեքը։ |
Mode | Վերադարձնում է փաստաթղթի ցուցադրման եղանակը։ |
NextTrans | Վերադարձնում է փաստաթղթի տրանզակցիայի հերթական նոր համարը, բայց այն չի աճում ամեն անգամ դիմելուց։ |
ParentISN | Վերադարձնում է առաջին ծնող փաստաթղթի ներքին նույնականացման համարը։ |
Properties | Վերադարձնում է փաստաթղթի հատկությունները։ |
ReadOnly | Վերադարձնում կամ նշանակում է դաշտի խմբագրելիության հայտանիշը։ |
ReadOnlyAttachments | Վերադարձնում կամ նշանակում է փաստաթղթի կցորդների խմբագրելիության հայտանիշը։ |
ReadOnlyIm | Վերադարձնում կամ նշանակում է փաստաթղթի նկար-դաշտի խմբագրելիության հայտանիշը։ |
ReadOnlyMemo | Վերադարձնում կամ նշանակում է փաստաթղթի մեծ տեքստային դաշտի խմբագրելիության հայտանիշը։ |
Rekv | Վերադարձնում կամ նշանակում է փաստաթղթի դաշտի արժեքը։ |
State | Վերադարձնում կամ նշանակում է փաստաթղթի վիճակը։ |
StoredFacts | Վերադարձնում է գրանցված հաշվառումների հավաքածուն։ |
Structure | Վերադարձնում է փաստաթղթի նկարագրության կառուցվածքի օբյեկտ։ |
VisualFormAvailable | Վերադարձնում է փաստաթղթի պատուհանի հասանելի/տեսանելի լինելը։ |
Մեթոդներ | Նկարագրություն |
---|---|
Archived | Ստեուգում է փաստաթղթի արխիվացված լինելը։ |
CheckAndStore | Անցկացնում է պարտադիր ստուգումներ և սահմանված ռեժիմով հիշում փաստաթուղթը։ |
CloseForm | Փակում է փաստաթղթի պատուհանը։ |
Confirm | Վավերացնում է փաստաթուղթը։ |
CreateDialog | Ստեղծում է երկխոսության պատուհան, որի մեջ մտնում են փաստաթղթի բոլոր տեսանելի դաշտերը։ |
CreateFactsUsingDocCreator | Փաստաթուղթը ստեղծողին նշանակում է որպես ապագա հաշվառումների կատարող/օգտագործողին։ |
ExistsButton | Ստուգում է կոճակի առկայությունը փաստաթղթի նկարագրության մեջ։ |
ExistsGrid | Ստուգում է աղյուսակի առկայությունը փաստաթղթի նկարագրության մեջ։ |
ExistsPage | Ստուգում է էջի առկայությունը փաստաթղթի նկարագրության մեջ։ |
ExistsRekv | Ստուգում է դաշտի առկայությունը փաստաթղթի նկարագրության մեջ։ |
ExistsSub | Ստուգում է ֆունկցիայի առկայությունը փաստաթղթի նկարագրության մեջ։ |
ExportToExcel | Փաստաթղթի պարունակությունը արտահանում է Excel։ |
Flush | Գրանցում է փաստաթուղթը տվյալների պահոցում և հիշողության մեջ թարմացնում փաստաթղթի վերջին գրանցման համարը։ |
GetDialogFromPage | Փաստաթղթի տրված էջերի դաշտերով ստեղծում է երկխոսության պատուհան։ |
GetDialogFromRekvs | Փաստաթղթի տրված դաշտերով ստեղծում է երկխոսության պատուհան։ |
GetNextTrans | Վերադարձնում է փաստաթղթի տրանզակցիայի հերթական նոր համարը։ |
HiDelete | Ջնջում է այս փաստաթղթի նախկինում գրանցած հաշվառումները։ |
HiParDelete | HIPAR աղյուսակից ջնջում է այս փաստաթղթի նախկինում գրանցած պարամետրերի արժեքները։ |
LockControls | Փաստաթղթի բոլոր դաշտերը դարձնում է ոչ խմբագրելի։ |
NestedTransactions | Փաստաթղթի կատարման ընթացքում սկսում է N հատ տրանզակցիաների հաջորդաբար կատարում մասիվով տրված էլեմենտների համար։ |
PageCaption | Վերադարձնում է փաստաթղթի էջի անվանումը, որը ֆիքսված է փաստաթղթի նկարագրության մեջ։ |
Parents | Վերադարձնում է ծնող փաստաթղթերի ներքին նույնականացման համարների հավաքածուն։ |
PrintToFile | Պահում է փաստաթղթի տպված ձևը ֆայլում։ |
ReFolder | Իրականացնում է փաստաթղթի վերաինդեկսավորումը թղթապանակներում: |
Refresh | Թարմացնում է դաշտի արժեքը փաստաթղթի պատուհանի վրա։ |
RefreshIm | Թարմացնում է նկար-դաշտը փաստաթղթի պատուհանի վրա։ |
RefreshRekvs | Թարմացնում է տրված դաշտերի արժեքները փաստաթղթի պատուհանի վրա։ |
RefreshTS | Հիշողության մեջ թարմացնում է փաստաթղթի վերջին գրանցման համարը տվյալների պահոցից։ |
Refuse | Մերժում է վավերացման ուղարկած փաստաթուղթը։ |
RegistrFunction | Կոնտեկստ մենյուի մեջ ավելացնում է նոր գործողություն։ |
RegistrNode | Կոնտեկստ մենյուի մեջ ավելացնում է ենթամենյուի ծնող հանգույց։ |
ReloadParents | Վերաբեռնում է փաստաթղթի ծնողների հավաքածուն: |
Run | Կանչում է փաստաթղթի նկարագրության մեջ առկա սկրիպտային ֆունկցիան։ |
RunEx | Կանչում է փաստաթղթի նկարագրության մեջ առկա սկրիպտային ֆունկցիան: Ինչպես նաև վերադարձնում է ByRef պարամետրերը։ |
SendMessage | Ուղարկում է հաղորդագրություն այլ փաստաթղթի (կամ ծնող փաստաթղթին) առաջացնելով PostMessage իրադարձություն: |
SetFactsCreatorState | Նշանակում է հաջորդ գրանցվող հաշվառումների կատարող/օգտագործողին։ |
SetFocus | Ֆոկուսը տեղափոխում է փաստաթղթի տրված դաշտի վրա։ |
SetGridColsClickDropDownEvent | Նշանակում է ClickDropDownGrid իրադարձությունը առաջացնելու հայտանիշը տրված աղյուսակի սյունակների բազմության համար։ |
SetRekvsReadOnly | Նշանակում է տրված դաշտերի խմբագրելիության հայտանիշը։ |
SetRekvsClickDropDownEvent | Նշանակում է ClickDropDown իրադարձությունը առաջացնելու հայտանիշը տրված դաշտերի բազմության համար։ |
Show | Ակտիվացնում է փաստաթուղթը, բերելով նրան էկրանի վրա նշված ռեժիմով։ |
ShowModal | Ցույց է տալիս փաստաթղթի պատուհանը Modal ռեժիմում։ |
Store | Անցկացնում է պարտադիր ստուգումներ և գրանցում փաստաթուղթը տվյալների պահոցում։ |
StoreFact | Գրանցում է հաշվատումը։ |
StoreInContract | (ՀԾ-Բանկ)Գրանցում է պայմանագիրը CONTRACTS աղյուսակում։ |
StoreInFolder | Գրանցում է թղթապանակի տարրը։ |
StoreInTree | Գրանցում է ծառի տարրը։ |
UnLockControls | Բոլոր դաշտերի վրայից հանում է միայն կարդալու համար ռեժիմը։ |
WriteLog | Ավելացնում է նոր գրառում փաստաթղթի պատմության մեջ։ |